Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Վեհափառի կայացրած որոշումը դատական կարգով վիճարկելը բացարձակապես հակասում է եկեղեցու կանոններին

Վեհափառի կայացրած որոշումը դատական կարգով վիճարկելը բացարձակապես հակասում է եկեղեցու կանոններին
16.01.2026 | 15:55

Քիչ առաջ կարդացի, որ Գևորգ (Արման) Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2026 թ. հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Ըստ էության՝ իշխանության գոգնոցի տակ ծվարած սույն տիրադավը գտնվում է ցայտնոտի մեջ, քանի որ նման անհասկանալի ջղաձգումները հիմնազուրկ են և «գետնի վրա» գոյություն ունեցող իրականության հետ որևէ աղերս չունեն։

Բանն այն է, որ ՀՀ դատական համակարգը փաստացի որևէ լիազորություն չունի եկեղեցու ներքին կանոնակարգումների և կայացված որոշումների նկատմամբ։ Գևորգի գործողությունները դուրս են կանոնական դաշտից, քանի որ նա զբաղվում է ինքնիրավչությամբ, իսկ Վեհափառի կայացրած որոշումը դատական կարգով վիճարկելը բացարձակապես հակասում է եկեղեցու կանոններին։

Ավելին՝ թերևս սույն անձը մոռացել է, որ Մասյացոտնի թեմը ստեղծվել է հենց նույն Վեհափառի կողմից, և նա է իր ձեռամբ այնտեղ առաջնորդ նշանակել։ Հետևաբար, Կաթողիկոսը լիարժեք իրավունք ունի իր տնօրինությամբ նշանակած անձին ազատել պաշտոնից և նշանակել մեկ այլ թեմի առաջնորդ։

Ի տարբերություն, օրինակ, Կանադայի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի թեմերի, որտեղ թեմի առաջնորդը նախ ընտրվում է թեմի կողմից և միայն դրանից հետո հաստատվում Կաթողիկոսի տնօրինությամբ (քանի որ այդ թեմերը բավականին կայացած են), Հայաստանի թեմերի առաջնորդները նշանակվում են անմիջապես և ամբողջությամբ ենթակա են Վեհափառի միանձնյա որոշմանը։ Ուստի տվյալ որոշումը լիովին կանոնական է, իսկ դրա բողոքարկման փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ տիրադավները պարզապես իմիտացիա են ստեղծում և փորձում հերթական անգամ քծնել Փաշինյանին։

Այս պատմությունն իրականում ոչ թե իրավական վեճ է, այլ քաղաքական-սպեկուլյատիվ ներկայացում, որտեղ եկեղեցական կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանքը զուգակցված է իշխանությանը հաճոյանալու մոլուցքով։ Ճշմարտությունն այստեղ պարզ է․ կանոնական Եկեղեցին չի ղեկավարվում փողոցային տրամաբանությամբ, և նրա դեմ իրականացվող նման քայլերը դատապարտված են մնալու պոպուլիզմի տիրույթում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ